Ճանապարհին քաղաքացին նորածնի դի է հայտնաբերել

Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին նորածնի դի կա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՆԳՆ լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգող քաղաքացին, նշված տարածքում բանջար հավաքելու ժամանակ հայտնաբերել է գետնին ընկած, սավանով կիսածածկված վիճակում իգական սեռի նորածնի դի»,- նշեց նա:

Գաբրիելյանը հավելեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ