Սեմյոն Բաղդասարով. «Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը». տագնապ թուրքական մամուլում

Ազգությամբ հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին:

Օրերս «Соловьев Live» ռադիոհաղորդման ժամանակ Բաղադասարովն անդրադարձել է Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև առաջիկայում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին:

«Մենք որոշակի ուժեր ոտքի կհանենք Թուրքիայում և կվերադարձնենք այն, ինչ պատմականորեն մեզ է պատկանում ՝ Կ. Պոլիսը», – ասել է Բաղդասարովը եթերում։

Ըստ Բաղդասարովի՝ Թուրքիան այժմ թուլացել է տնտեսական ճգնաժամի և երկրաշարժի հետևանքով, ուստի Ռուսաստանը պետք է օգտվի դրանից և վերադարձնի այն, ինչը պատմականորեն իրեն է պատկանում։

Նա նաև կոչ է արել Թուրքիային վտարել Կենտրոնական Ասիայից, նվազեցնել Անկարայի ազդեցությունն Ուկրաինայում և Հարավային Կովկասից։

«Մենք խաչ կկանգնեցնենք Այա ​​Սոֆիայի եկեղեցու վրա»,-ասել է նա:

«Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ և մեր տարածքների վերադարձով»,- հավելել է Բաղդասարովը։

Առահասարակ թուրքական լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում են պահում Բաղադասարովի ելույթները Թուրքիայի մասով:

Related posts

2023-ին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91,4 տոկոսով գերազանցում է 2022-ի ցուցանիշը. Վարդապետյան

Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով