Ղազախստանի նախագահ Տոկաևն այցելել է Ադրբեջան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Ադրբեջան և մասնակցել Ղազախստան-Ադրբեջան բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստին: Ադրբեջանի կողմից խորհուրդը նախագահել է Իլհամ Ալիևը: Նիստի ավարտին երկրների միջև ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Այնուհետև կայացել է նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը՝ նեղ կազմով:

Ավելի վաղ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին: «Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ»,- նշել էր նա՝ հավելելով, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի զարգացմանը:

Related posts

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը Թել-Ավիվի ու Հայֆայի բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրերը

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին