Ղազախստանի նախագահը շնորհակալություն հայտեց Նիկոլ Փաշինյանին օպերատիվ աշխատանքի համար

ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն հայտեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման հարցում օպերատիվ աշխատանքի համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տոկաևը նաև շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը Ղազախստան ուղարկելու հարցն արագ կազմակերպելու համար:

Տոկաևը շնորհակալություն հայտնեց նաև Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին քաղաքական և մարտական եղբայրության համար:

Related posts

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան

Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ

ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար