Ձերբակալվել է Սամվել Դարբինյանը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Հայտնի դարձել նաև, որ կան ևս մի քանի ձերբակալվածներ, այդ թվում՝ Սամվել Դարբինյանի եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը:

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեցին, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

4 անձ ձերբակալվել է:

Սավել Դարբինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2016 թվականներին, եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը:

Related posts

Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Պուտինը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հարցը

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ