Հրդեհ Շիրակի մարզում. հրդեհվել են գյուղի եկեղեցին և մատուռը

Արտակարգ դեպք Շիրակի մարզում։

Այսօր ժամը 13։00֊ի սահմաններում հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Շիրակ գյուղում գտնվող մատուռում և կիսավեր սուրբ Մինաս եկեղեցու փակ հատվածում: Մատուռն այրվել է ամբողջությամբ, եկեղեցում բռնկված հրդեհը հաջողվել է արագ հանգցնել:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհների պատճառը դեռևս հայտնի չէ։ Նշենք, որ եկեղեցին և մատուռը գտնվում են գյուղի տարբեր հատվածներում և հրդեհվել են գրեթե միաժամանակ։

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները