Հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածում

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային կայանում:

Ինչպես հայտնել է Nor.ge-ն, պատահարի հետևանքով տուժածներ չկան։

Հրդեհը բռնկվել է տանիքի հատվածից, պատճառները դեռևս հայտնի չեն։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սկսել է կառուցվել 2007 թվականին, գործարկվել է 2017-ին։

Related posts

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը ավագանու նիստի ժամանակ հայտնել է պաշտոնաթողության մասին

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը