Հրդեհ Գյումրի քաղաքում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 01։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թետչերի փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թետչերի փողոցում գտնվող ավտոլվացման կետի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:04-ին, մարվել՝ 02:24-ին: Այրվել են ավտոլվացման կետի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):

Related posts

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի ազգային հեռուստաընկերության շենքին

Ինչ վնասներ են եղել հունիսի 14-15-ը ուժեղ քամու, անձրևի և կարկուտի հետևանքով. ՆԳՆ-ն տվյալներ է հրապարակել

Ստորգետնյա ցնցումներ՝ Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի տարածքում