Որոշակի հավանականությամբ այն կարող է դառնալ և՛ ՍԴ վեճի, և՛ Եվրոպական դատարանի վեճի առարկա. Զեյնալյանը՝ եկեղեցու շուրջ բանավեճի մասին

Որոշակի հավանականությամբ այն կարող է դառնալ և՛ ՍԴ վեճի առարկա, և՛ Եվրոպական դատարանի վեճի առարկա, որի վերաբերյալ դիրքորոշում հայտնել չեմ կարող: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 19-ի նիստի իր ելույթի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով եկեղեցու շուրջ ծավալվող բանավեճին:

Ըստ Արտակ Զեյնալյանի՝ քաղաքական թեժ բանավեճը կարող է հավանականորեն ունենալ նաև իրավական հետևանք:

«Միայն ընդհանրական կարող եմ ասել, որ կրոնական կազմակերպությունները, հոգևորականները մարդու կամքի ձևավորման վրա շատ մեծ ազդեցություն ունեն: Չափազանց մեծ ազդեցություն ունեն: Այդ սկզբունքից ելնելով է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ արգելվում է նրանց իրականացնել քարոզչություն և ձևավորել քաղաքական կամք, որպեսզի մարդիկ իրենց պետական և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքն ազատորեն իրականացնեն: Ազատորեն իրականացնելու համար շատ կարևոր է, որպեսզի դրանք ձևավորվեն ազատ պայմաններում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ձևավորել համակարգող խումբ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու աշխատանքներն իրականացնելու համար: Առաջարկի հիմքում, ըստ Նիկոլ Փաշինյանի տվյալների, կաթողիկոսի՝ կուսակրոնության ուխտի խախտումն է:

Related posts

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ

Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին

Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացել է