Հունվարի 15-ին Երևանի մետրոպոլիտենում գիծ դուրս կբերվի ևս մեկ շարժակազմ. կանգնած գնացքներ չեն լինի

Հունվարի 15-ին Երևանի մետրոպոլիտենի ևս մեկ շարժակազմ դուրս կբերվի գիծ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

Նա տեղեկացրեց, որ Երևանի մետրոպոլիտենում արդեն իսկ գիծ է դուրս բերվել 3 վագոնով 3 շարժակազմ: Հունվարի 15-ից գիծ է դուրս բերվելու ևս մեկ շարժակազմ` 3 վագոնով: Սեդրակյանի խոսքով` կանգնած գնացքներ չեն լինի, բոլորը վերանորոգված են:

Related posts

Վերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում. ՀՀ նախագահը՝ Կանադայի վարչապետին

Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը

Շատ էական ներդրում է արվում ՊՊԾ աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ. վարչապետ