Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Լևոն Ազիզյան

Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին, սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները: Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի Ֆեյսբուքի էջում:
«Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։
Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը

Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ