Հունաստանում տղամարդը մահացել է պատվաստվելուց 8 րոպե անց

Հունաստանի Հերակլիոն կղզու համալսարանական հիվանդանոցում 85-ամյա տղամարդը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 8 րոպե անց մահացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, տարեց մարդը պատվաստվելուց հետո նստած է եղել ընդունարանում և հանկարծ ընկել է: Բժիշկներն անմիջապես վազել են նրա մոտ և օգնել, բայց մինչև նրան տարել են վերակենդանացման բաժանմունք՝ մահացել է:

Նախնական գնահատականով`տարեց մարդու մահը վրա է հասել այլ պատճառներից, որոնք կապված չեն պատվաստման հետ:

Բժիշկները համարել են, որ դա հանկարծակի մահ է եղել, որը համընկել է պատվաստման հետ:

Related posts

Խափանված եթեր՝ «բարեխիղճ» աշխատանքի պատճառով

Ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են․ ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին վարկածը

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են