Հնդկաստանի ռազմաօդային ուժերի՝ ռուսական արտադրության An-32 տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել։
Ինչպես հայտնել է Times of India-ն, միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամում նահանգի Ջորհատ ավիաբազայում՝ վայրէջքի ժամանակ։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է միջադեպը։ Կորուստները ճշտվում են։
Վթարի պատճառը պարզելու համար ստեղծվել է հետաքննական հանձնաժողով։