Ռուսաստանը ողջունում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ

Թուրքիայի ԱԳ նախագահը կայցելի Ռուսաստան: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ այցի շրջանակում հատուկ ուշադրություն կդարձվի Անդրկովկասում համագործակցության ընդլայնման հեռանկարներին, ներառյալ տրանսպորտի և կապի ապաշրջափակումը, ինչպես նաև տարածաշրջանի հետհակամարտային վերակառուցումը:

«Ռուսաստանը և Թուրքիան հետաքրքրված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով: Դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում համատեղ ջանքերով: Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ռուսական կողմը նաև հետաքրքրված է Կենտրոնական Ասիայում ինտեգրացիոն գործընթացների զարգացման քննարկմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Related posts

ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «սուր աղիքային վարակով» բուժառուների սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում