ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ 

Գործուղումը նախատեսված է 2026թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ։ Առաջին տիկնանց միջոցառումը տեղի է ունենալու Նյու Յորքում։

Նիկոլ Փաշինյանն իր որոշման մեջ նշել է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին