ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքները:

Ըստ այդմ՝ ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 503 հազար 990, քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմած ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1126, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1300, էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակից ընտրողների թիվը՝ 410, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 506 հազար 826, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 476 հազար 769 կամ 58.9 տոկոս։

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 2 մլն 605 հազար 100, տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 204 հազար, ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1 մլն 470 հազար 790, ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2298, ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1 մլն 473 հազար 88, չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 202 հազար 122, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 1 մլն 127 հազար 734, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 16 հազար 210;

Նա նաև ներկայացրեց կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ստացած քվեները.

1. Ռեֆորմիստների կուսակցություն 0.0975 տոկոս 1425 ձայն

2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն 1.4497 տոկոս 21,181 ձայն

3. «Ուժեղ Հայաստան» դաշինք 23,2710 տոկոս- 340,006 ձայն

4. Հայաստանի շնորհապետական կուսակցություն 2.0972- տոկոս 30,642 ձայն

5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն 1.7488 տոկոս- 25,551 ձայն

6. «Միասնության թևեր» կուսակցություն 2.2954 տոկոս- 33,537 ձայն

7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 3,9893 տոկոս- 58,287 ձայն

8. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 0.3751 տոկոս- 5,481 ձայն

9. «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն 0.1359 տոկոս – 1,986 ձայն

10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0.2151 տոկոս- 3,143 ձայն

11. «Հանրապետություն» կուսակցություն 1.0819 տոկոս- 15,808 ձայն

12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն 0.1828 տոկոս- 2,671 ձայն

14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն 0.3606 տոկոս- 5,269 ձայն

15. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցություն 1.7630 տոկոս- 25,758 ձայն

16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 49,7456 տոկոս- 726,818

17. «Հայաստան» կուսակցությունների դաշինք 9.9231 տոկոս- 144,983 ձայն

18. «Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն 0.4623 տոկոս- 6,754 ձայն

19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 0.5091 տոկոս- 7,439 ձայն:

Անճշտությունների գումարային չափը՝ 4331։

Related posts

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ

ՈՒՂԻՂ. ԿԸՀ–ն հրապարակում է ընտրությունների վերջնական արդյունքները

Ռուսաստանը ողջունում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ