ՀՀ պետական պարտքը նվազել է 29 մլն դոլարով

ՀՀ պետական պարտքը նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 947.4 մլն դոլար. այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունից:

Այդ գումարից 7 մլրդ 466.2 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, որից 5 մլրդ 523.6 մլն դոլարը՝ արտաքին, 1 մլրդ 942.6 մլն դոլարը՝ ներքին պարտքը: ՀՀ ԿԲ պարտքը կազմել է 481.2 մլն դոլար:

Նոյեմբերին ՀՀ պետական պարտքը նախորդ ամսվա համեմատ նվազել է 29 մլն դոլարով: Նվազել է հիմնականում ՀՀ ներքին պարտքը՝ 63.5 մլն դոլարով, իսկ արտաքինն ավելացել 30.6 մլն-ով:

Related posts

Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

Գարեգին Բ-ի անվան շուրջ քննարկում ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը

Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով