ՀՀ ՄԻՊ-ն արտահերթ զեկույցում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 16-ին, հրապարկել է Լաչինի միջանցի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Զեկույցում պաշտպանն անդրադարձել է միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումներին, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, հանրային և քաղաքական գործիչների կողմից հնչեցված` հայատյաց արտահայտություններ, ատելության խոսք, ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարություններին, ինչպես նաև անցակետի տեղադրմանն ադրբեջանական հասարակության արձագանքին։

Արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ ինչպես այսպես կոչված «էկո-ակտիվիստների» ցույցերը, այնպես էլ անցակետի տեղադրումը հետապնդում են արցախահայտությանը կենսական անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից զրկելու նպատակ՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և հարկադրելով անձանց լքել իրենց տները։

Արցախահայության իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցն ուղարկվելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։

Related posts

Թմրամիջոցների շրջանառության և դրանից ստացված շուրջ 28 մլն դրամի փողերի լվացման հերթական դրվագն է բացահայտվել

Ահազանգ՝ Շիրակ օդանավակայանում ռումբի մասին․ դեպքի վայրում են ոստիկանները

Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ