ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևին:

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևն ու հանձնարարականն անդրադառնում են Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումից բխող մարդասիրական ծանր հետևանքներին և մարդու իրավունքներին: Դրանք ընդգծում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական և անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները»,- նշել է դիվանագետը:

Related posts

Որպես անհետ կորած որոնվող կնոջ դին հայտնաբերվել է Արևիկ գյուղի լճերում

Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները