Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի 2020 թվականի վերջին նիստը

Այսօր` դեկտեմբերի 29-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի 2020 թվականի վերջին նիստը:
Օրակարգում ընդգրկված էր երեք՝ «Տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի ձևը և վարման կարգը սահմանելու մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի մարտի 12-ի «Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգը հաստատելու մասին» N 2-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» հարցերը:
Օրակարգի առաջին հարցով սահմանվել է տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների կողմից հեռարձակվող տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի ձևը, տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի վարման կարգը, միասնական էլեկտրոնային հարթակ ստեղծելու, մուտք գործելու և համապատասխան գործողություններ կատարելու հետ կապված հարաբերությունները:
Նշենք, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություն մատուցողները (տեսալսողական և լսողական մեդիածառայություն մատուցողներ) պարտավոր են վարել տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյան, որի տվյալների հիման վրա Հանձնաժողովը վերահսկում է տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների գործունեության համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:

Related posts

Հաջորդ նկատողությունից հետո Հայկ Սարգսյանը, ենթադրաբար, ՔՊ-ից կհեռացվի. Ալեքսանյան

Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը

Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին