Հաքան Ֆիդանը մատնանշել է Հարավային Կովկասում մշտական խաղաղության հասնելուն ուղղված զգալի առաջընթացը

Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ Հաքան Ֆիդանը մատնանշել է Հարավային Կովկասում մշտական խաղաղության հասնելուն ուղղված զգալի առաջընթացը: Նրա խոսքով՝ դա վճռորոշ նշանակություն ունի ավելի մեծ տարածաշրջանում կայունության համար:

Թուրքիայի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրի կապակցությամբ: Ֆիդանի խոսքով՝ ձեռք բերված առաջընթացի շնորհիվ տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության նոր գծերի բացումը կնպաստի «Մետաքսի ճանապարհի» պատմական երթուղու վերականգնմանն ուղղված ջանքերին:

Related posts

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում