Հարևանների հետ հարաբերությունները Թբիլիսիի հիմնական առաջնահերթություններից են. Կոբախիձեն այցելել է Բաքու

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Բաքվում է: Իրակլի Կոբախիձեին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետը, արտաքին գործերի նախարարի տեղակալը, Վրաստանում Ադրբեջանի և Ադրբեջանում Վրաստանի դեսպանները:

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Կոբախիձեն կժամանի Հայաստան։ Այցերին ընդառաջ Վրաստանի վարչապետը հայտարարել է՝ հարևանների հետ հարաբերությունների խորացումը Թբիլիսիի հիմնական առաջնահերթություններից է։

«Ադրբեջանում և Հայաստանում կքննարկվեն երկկողմ շփումների հետ կապված հարցեր։ Հարկավոր է տարածաշրջանում խաղաղություն ապահովել: Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել, ուստի շարունակելու ենք ջանքերը Հարավային Կովկասում կայունության հասնելու համար»,- նշել է Կոբախիձեն։

Related posts

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է