Խուլիգանություն և ծեծկռտուք վարորդի և ուղևորի միջև Ամիրյան փողոցում. վերջիններս ձերբակալվել են

Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն է:

Նշված հասցե բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ է մեկնել:

Ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա մի կնոջ:

Պարզվել է, որ վերոհիշյալ կնոջ և երթուղային ավտոբուսի 50-ամյա վարորդի միջև, կանգառում չկայանելու հետ կապված, վիճաբանություն է եղել, որի ընթացքում նրանք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

50-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նա նույնպես ձերբակալվել է:

Ոստիկանությունից հայտնում են՝ ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Related posts

«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ

Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» սահմանող օրինագծի քննարկումն արգելափակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ