Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ

Երևան քաղաքում մայիսի 10-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, մայիսի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերը առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-15-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Related posts

Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետը՝ որոշ հոգևորականների

Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս երեխաներ

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ