Հանրապետության հրապարակը լցվեց լույսով և ժպիտներով, երբ վառվեցին Երևանի գլխավոր տոնածառի հեքիաթային լույսերը. Տիգրան Ավինյան

Հանրապետության հրապարակը լցվեց լույսով և ժպիտներով, երբ վառվեցին Երևանի գլխավոր տոնածառի հեքիաթային լույսերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երևանցիները և քաղաքի հյուրերը միասին հավաքվեցին՝ կիսելու այս ջերմ ու հիշարժան պահը:
Այս պահը ոչ միայն տոնածառի լույսերով էր լուսավորված, այլև մարդկանց սրտերի ջերմությամբ՝ նշանավորելով Ամանորի սպասված տոների սկիզբը»,- գրել է Երևանի քաղաքապետը՝ կից հրապարակելով լուսանկարներ Հանրապետության հրապարակից:

 

Related posts

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Միրզոյան

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը