Երկրաշարժ Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք

Դեկտեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 00:15-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 8-ին` ժամը 20։15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․07⁰ և արևելյան երկայնության 44.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Գառնի և Գողթ գյուղերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Related posts

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Կրթական բարեփոխումներից մինչև արհեստական բանականության վտանգներ. միջազգային գիտաժողով՝ ՇՊՀ-ում