Հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի հետ կապված Բաքվի դեմ դիմումներ կներկայացվեն միջազգային դատարաններ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է: Այդ մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանի Ֆեյսբուքի էջում։
«Տեղեկացնեմ, որ այս պահին աշխատում ենք համապատասխան կառույցների հետ: Փաստերի համադրմամբ և հստակ ապացույցներով ուղեկցված նյութերով առավոտյան Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացնենք Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ»,- նշված է գրառման մեջ:

Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ ներկայացուցիչների զանգերի և հաղորդագրությունների.

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի…

Опубликовано Hasmik Samvelyan Воскресенье, 2 октября 2022 г.

Related posts

Հերթագրման նոր համակարգ․ վերագործարկվել է roadpolice.am կայքը

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են

Ավազակություն կատարած օտարերկրացիները ձերբակալվել են