Հերթագրման նոր համակարգ․ վերագործարկվել է roadpolice.am կայքը

Մատուցվող հանրային ծառայությունների սպասարկման որակը բարելավելու, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով հաշվառման-քննական ծառայությունների համակարգը ենթարկվել է փոփոխությունների։ Ներդրված հիբրիդային նոր համակարգը թույլ կտա սպասարկվել թե՛ տեղում՝ կենդանի հերթի ձևաչափով, թե՛ նախապես՝ օր ու ժամ ամրագրելով։ Նշենք նաև, որ այսօրվանից վերագործարկվել է roadpolice.am կայքը։ Այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան ամրագրել հերթագրում վարորդական վկայականի որակավորման քննությունների և տրանսպորտային միջոցների հաշվառման գործողությունների մասով ինչպես EarlyOne մոբայլ հավելվածի, այնպես էլ կայքի միջոցով։ Համակարգը նոր է՝ փորձարարական գործարկման փուլում, և հետևողականորեն կատարելագործվելու է։ Ցանկացած խնդրի դեպքում կարող եք տեղեկացնել՝ զանգահարելով 060 838302 հեռախոսահամարով։

Related posts

Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը

Էբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր է

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7 աստիճանով