Հայտնի է Թրամփի երդմնակալության օրը

ԱՄՆ ընտրված նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թ․ հունվարի 20-ին՝ Վաշինգտոնի Կապիտոլիումի բարձունքում, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Երդմնակալության օրը նախատեսված միջոցառումների թվում են նոր նախագահի երդմնակալությունը և երկրի նորընտիր ղեկավարի ելույթը։

Արարողությունից առաջ ու հետո տեղի կունենան այլ միջոցառումներ, այդ թվում՝ հանդիսավոր շքերթն ու երդմնակալությանը նվիրված պարահանդեսը։ Ավանդաբար այդ օրը նորընտիր նախագահը և փոխնախագահը իրենց տիկնանց հետ ժամանում են Սպիտակ տուն, որտեղ իրենց դիմավորում են նախագահի պաշտոնից հեռացող նախագահն ու փոխնախագահը՝ նույնպես կանանց հետ։

Սա սովորաբար խորհրդանշում է իշխանության խաղաղ փոխանցումը։ 2021 թ․ Թրամփը բոյկոտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը։

Related posts

Տավուշի մարզում կառուցվում է 1193 բնակելի տուն, որից 459-ը՝ Իջևանում, 578-ը՝ Նոյեմբերյանում, 156-ը՝ Բերդում. մարզպետ

Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40 000-ական դրամ աջակցության վճարման գործընթացը կմեկնարկի երկուշաբթի օրվանից