Թող Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի հանրությանն իր զավակին կամ զավակներին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել իր զավակներին. Փաշինյան

Եթե Գրիգոր Լուսավորչի հետ է զուգահեռը, թող Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի հանրությանն իր զավակին կամ իր զավակներին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել իր զավակներին հանրությունից, որովհետև նա մինչև քրիստոնեության ընդունումը և Եկեղեցու հիմնադրումն այլ կարգավիճակ է ունեցել: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Գրիգոր Լուսավորիչը, որ կաթողիկոս է եղել, նույնպես երեխա է ունեցել:

Այս համատեքստում Փաշինյանը կրկին հիշեցրեց 356 թվականի Աշտիշատի ժողովի մասին, որից հետո սահմանվեց կուսակրոնության պարտադիր պայման լինելը: Նա կուսակրոնության ուխտի մասին մեջբերումներ կարդաց նաև մեկ այլ գրքից՝ «Կանոնագիրք հայոց»-ից, ապա եզրակացրեց.

«Սա նշանակում է, որ, օրինակ՝ Կտրիճ Ներսիսյանը ոչ միայն կաթողիկոս լինելու իրավունք չունի, այլև որևէ քահանայական ծես իրականացնելու իրավունք չունի, որովհետև նա, այս կանոնների համաձայն, պղծության, շնության, պոռնկության և այլ մեղքերի բերումով դադարում է լինել եպիսկոպոս, քահանա, կաթողիկոս՝ ըստ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների և ավանդների:

Ես այս ավանդն եմ պաշտպանում (ցույց է տալիս «Կանոնագիրք հայոց»-ը.- խմբ.): Նրանք պղծում են մեր Եկեղեցու՝ դարեդար ավանդված կանոնները»:

Related posts

Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման հարցում. Միրզոյան

Պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը. Միրզոյանը՝ ՌԴ-ից հնչած հայտարարությունների մասին

3 տարվա ազատազրկում է սահմանվում այն մարդկանց համար, որոնք իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել որևէ հանրահավաքի. Իոաննիսյան