Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը

Երևանի ավագանու Հանրապետություն խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Զեյնալյանին համատեղ աշխատանքի, սկզբունքային դիրքորոշումների, քաղաքապետարանում և Հանրապետություն խմբակցությունում իր ներդրած ավանդի համար։ Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ նրա հետագա գործունեության ընթացքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների բարօրության»,- նշված է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության՝ Ֆեյսբուքում արած գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Related posts

Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը