Քամալա Հարիսը մտադիր է զանգահարել Թրամփին և ընդունել իր պարտությունը

Քամալա Հարիսն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կզանգահարի իր մրցակից Դոնալդ Թրամփին և կհայտնի ընտրություններում պարտությունն ընդունելու մասին:

Այս մասին հայտնել է NBC-ն՝ վկայակոչելով Հարրիսի երկու օգնականներին:

Հեռախոսազանգի ժամը, ըստ աղբյուրի, դեռ քննարկվում է, քանի որ Հարիսն աշխատում է իր ելույթի վրա:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը NBC-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի դեռևս գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես մտադիր է մոտակա ժամերին զանգահարել Թրամփին, նաև հրապարակային խոսել ընտրությունների արդյունքների մասին։ Այս զանգի ժամը և ելույթի բովանդակությունը նույնպես դեռ չեն հաստատվել։

Սպիտակ տանը պարզաբանել են, որ Բայդենը, ի տարբերություն 2020 թվականի ընտրություններից հետո Թրամփի դրսևորած վարքագծի, մտադիր է զանգահարել և շնորհավորել վերջինիս, նրան հրավիրել Սպիտակ տուն և մասնակցել հունվարի 20-ին նախատեսված երդմնակալության արարողությանը։

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար