Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունը

ՀՀ տարածքում անցկացվելու է ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:

«Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժություն»,- նշվում Է մամուլի հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական օկրուգների զորավարժարաններում նախատեսված է 8 երկկողմ զորավարժություն։

Աղբյուրի համաձայն՝ զորավարժությունների ընթացքում կկատարելագործվեն ռազմական գործողությունների համատեղ պլանավորման հարցերը, մասնակից երկրների ցամաքային զորքերի շտաբների ներկայացուցիչների և ստորաբաժանումների փոխգործակցության կարգը, ինչպես նաև պայմանական անօրինական զինված կազմավորումների չեզոքացման մարտավարական գործողություններ:

Բոլոր զորաշարժերը կրելու են խաղաղապահ և հակաահաբեկչական ուղղվածություն։

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները