Հայաստանի ազգային հավաքականը «Մունդիալ-2022»-ի ընտրական փուլում մեկնարկեց հաղթանակով

Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կայացավ աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի առաջին մրցափուլի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը կարողացավ 3 միավոր վաստակել՝ հաղթանակ տոնելով նվազագույն հաշվով:

Հանդիպման հաշիվը բացվեց միայն 83-րդ րոպեին: Բարսեղյանի փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց Նոա Ֆրոմելտը:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստան-Ռումինիա հանդիպումը:

Related posts

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր

Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր