Երևան-Երասխ ավտոճանապարհին ծառն ընկել է տրակտորի վրա. կա տուժած

Մարտի 25-ին, ժամը 16։38-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի արագաչափի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 57-րդ կմ-ին գտնվող ծառն ընկել է T-40 մակնիշի տրակտորի վրա, ինչի հետևանքով վարորդը (Կ․ Ղ․, ծնված 1971 թ.) տուժել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները մասնատել են վնասված ծառի ճյուղերը և դուրս բերել երթևեկելի հատվածից։

Related posts

Որպես անհետ կորած որոնվող կնոջ դին հայտնաբերվել է Արևիկ գյուղի լճերում

Արթիկ-Ալագյազ ճանապարհին վթարի է ենթարկվել ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը

Արթիկ-Ալագյազ ճանապարհին ՌԴ ՊՆ «Կամազ»-ը բախվել է քարերին, կողաշրջվել․ 36-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց