Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Screenshot

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։25-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր բնակավայրի Բանակի փողոցում այրվում է բնակելի տնակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, մարվել՝ 13։18-ին։ Տուժածներ չկան։

Related posts

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը

Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից․ ԱՆ

«Վեոլիա ջուր»-ը չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ