Հայաստանը պատրաստակամ է Վիետնամի հետ ամրապնդել համագործակցությունը. ԱԳ նախարար

Հայաստանի և Վիետնամի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Շնորհավորելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Վիետնամի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ և առկա մեծ ներուժի կիրառմամբ հնարավոր կլինի զարգացնել և որակապես նոր մակարդակի բարձրացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները:

Վիետնամի ԱԳ նախարար Բուի Թան Սոնն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ջանքերն ուղղել Հայաստանի և Վիետնամի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին