Իլոն Մասկի հետ կնքված պետական պայմանագրերը և սուբսիդիաները գնահատում կանցնեն. Թրամփ

Գործարար Իլոն Մասկի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրա հետ կնքված պետական պայմանագրերը և սուբսիդիաները գնահատում կանցնեն։
«Խոսքը մեծ գումարների մասին է»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետական գործակալությունների և Մասկի ընկերությունների միջև պայմանագրերի դադարեցման հնարավորությունը։
Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ 2024 թվականին 17 պետական գործակալության հետ կնքված 100 պայմանագրի շրջանակում Մասկի ընկերությունները մոտ 3 միլիարդ դոլար են ստացել։
Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի միջև լարվածությունը կտրուկ սրվել է հունիսի 5-ին: Ամերիկացի գործարարը հայտարարել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի նախագահի ընտրությունում, նա աջակցել է Թրամփի իմպիչմենտի գաղափարին, քննադատել կառավարության ծախսերը կրճատելու՝ Սպիտակ տան օրինագիծը և ԱՄՆ նախագահի սահմանած ներմուծման մաքսատուրքերը: Մասկը կանխատեսել է, որ ամերիկյան տնտեսությունը 2025 թվականի երկրորդ կեսին անկում կապրի։ Թրամփն էլ մեղադրել է Մասկին՝ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում իր պարտականությունները բարեխղճորեն չկատարելու համար: ԱՄՆ նախագահը սպառնացել է խզել Մասկի ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի հետ պայմանագրերը և չեղարկել բոլոր սուբսիդիաները։

Related posts

«Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակ կատարելիս հայտնաբերվել է մարդու գանգ

ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան

Կոտայքում այս տարի նախատեսված են մոտ 30 կմ ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ