Կրեմլը ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը

Կրեմլը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը և հույս ունի, որ շուտով տեղի կունենան այդ երկրների պատվիրակությունների միջև ուղիղ շփումներ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում ամերիկացի ներկայացուցիչներն ավելի շատ ժամանակ կունենան շարունակելու բանակցային գործընթացն ուկրաինական ուղղությամբ:

«Մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում նրանք ավելի շատ ժամանակ ու հնարավորություններ կունենան հանդիպելու եռակողմ ձևաչափով, մենք անհամբեր սպասում ենք դրան»,- ասել է Պեսկովը։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան