Իսրայելի ընդդիմության առաջնորդը Իրանի հետ հրադադարը դիվանագիտական աղետ է անվանել

Իրանի հետ հրադադարի քննարկման ժամանակ բանակցությունների սեղանի շուրջ Իսրայելի բացակայությունը դիվանագիտական աղետ է, որի մեղավորը վարչապետ Բենիամին Նեթանյահուն է: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յաիր Լապիդը:

«Մեր ամբողջ պատմության ընթացքում մենք երբեք չենք բախվել այս մասշտաբի դիվանագիտական ​​աղետի։ Իսրայելը նույնիսկ սեղանի շուրջը չէր, երբ որոշումներ էին կայացվում, որոնք վերաբերում էին մեր ազգային անվտանգության հիմքերին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Լապիդի կարծիքով՝ վարչապետը «ձախողվել է քաղաքական և ռազմավարական առումով, ինչպես նաև չի հասել իր իսկ կողմից դրված նպատակներից ոչ մեկին»:

Սպասվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն ապրիլի 10-ին՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:

Related posts

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Էնդի Բըրնհեմը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնավարումը կսկսի Թրամփին և Զելենսկուն զանգերով. BBC