Կորոնավիրուսով հիվանդները երբեմն կիրառում են այլ պացիենտի համար նախատեսված դեղատոմսերը. մասնագետը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ

Կորոնավիրուսային հիվանդությունն առանձնահատուկ բուժում չունի: Այս մասին մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ յուրաքանչյուր պացիենտի վիճակից ու նրա մոտ առկա ախտանշաններից ելնելով է սահմանվում բուժումը:

«Պացիենտները երբեմն կիրառում են այլ պացիենտի համար նախատեսված դեղատոմսերը: Այսինքն՝ ձեռքից ձեռք պտտելով՝ ստանում են նման բուժում: Եթե ունենք կորոնավիրուսային հիվանդության կասկած, պարտադիր պետք է դիմել համապատասխան բժշկական կազմակերպություն»,- ասաց Աբովյանը:

Խոսելով կորոնավիրուսի ու նաև այլ հիվանդությունների ընթացքում հակաբիոտիկների անհարկի կիրառման մասին՝ Աբովյանը նշեց, որ այն կարող է հանգեցնել հակամանրէային կայունության:

Related posts

20 բնակավայր, 1 ուղերձ․ կանանց պայքարի ճանապարհը լուսանկարներում

Ուժեղ անձրևային հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. Պապոյան

Լիազորող նորմը Կառավարությանը հնարավորություն կտա ռազմամթերքը, զենքերը, լրամասերն ու բաղադրիչները տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար