«Կյանքի նյարդը». հանդիպում հեղինակի հետ

Կառնուտի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Աբրահամ Ավագյանի նախաձեռնությամբ բնակավայրի դպրոցում էր «Կյանքի նյարդը» գրքի հեղինակ Արման Սաղաթելյանը՝ պատասխանելու աշակերտների հարցերին: Արման Սաղաթելյանը գիրքը գրել է շուրջ 10 տարի առաջ, այն հայերեն է թարգմանվել անցած տարի. վեպը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդների մասին է, որոնք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ ու մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Վեպը վավեգրություն է՝ հիմնված իրական փաստերի վրա, որին ականատես է եղել հեղինակը: Արման Սաղաթելյանը նաեւ գրքեր նվիրեց դպրոցի գրադարանին: «Կյանքի նյարդը» գրքի քննարկմամբ՝ սկիզբ դրվեց հեղինակ-աշակերտ հանդիպումների շարքին:

 

 

Related posts

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով