Կացնով որդուն ու հարսին հարվածած տղամարդը ձերբակալվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արարատի մարզի Արգավանդ համայնքում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր հանգամամքները պարզելու ուղղությամբ:

 

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Արգավանդ համայնքի 76-ամյա բնակիչը կացնով հարվածել է տան հյուրասենյակի բազմոցին քնած 40-ամյա որդու գլխին և ձախ ձեռքի մատներին՝ պատճառելով վնասվածքներ՝ այդ թվում՝ բաց գանգուղեղային թափանցող վնասվածք։

 

Ապա կացնի հակառակ կողմի բութ մասով նա հարվածել է որդու կնոջ գլխին՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Արգավանդ համայնքի 76-ամյա բնակիչը ձերբակալվել է:

 

Քննչական կոմիտե

Related posts

Կիև են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները

Պուտինը և Վիետնամի ղեկավարը համատեղ հռչակագիր են ընդունել

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով