Կարեն Թռչունյանն ընտրվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նիստին ներկա է եղել խորհրդի 17 անդամ: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն:

Խորհրդի անդամ, Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը Վանաձորի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրել է խորհրդի անդամ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի թեկնածությունը:

Միաձայն կողմ քվեարկությամբ Կարեն Թռչունյանն ընտրվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ձայների մեծամասնությամբ խորհրդի քարտուղար է ընտրվել համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ Վիկտորյա Հարությունյանը:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան