Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը. ՀՀ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) առանձին գործառույթը:

Կասեցման հիմքը «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումն է, որը հայտնաբերվել է լաբորատոր փորձաքննությամբ:

ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները նշված կաթնամթերքի արտադրությունում իրականացվող վերահսկողության ընթացքում կատարել են նմուշառում «Մածուն» և «Պանիր» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ «Պանիր» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ», իսկ «Մածուն» արտադրատեսակը հակաբիոտիկի՝ ստրեպտեմիցի ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված նորմերին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Related posts

Ռուսաստանը չի պարտադրում իր միջնորդությունը Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

ՀՌՀ-ն սահմանել է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները

ՀԱԵ խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից