Կասեցում «Լվա ինքդ» ավտոլվացման կետում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության հիման վրա՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող Սերյոժա Դալլաքյանին պատկանող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում։

ԲԸՏՄ-ից տեղեկացնում են՝ ստուգմամբ պարզվել է, որ ավտոլվացման արդյունքում առաջացած կեղտաջրերը հեռացվում և կուտակվում են տարածքում առկա կլանող բաց հորի մեջ։

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրահեռացումը կասեցվել է, կեղտաջրերի հեռացման խողովակաշարն ապամոնտաժվել ու կապարակնքվել է։

Related posts

Ալեն Սիմոնյանը և Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահը քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

Հանրապետությունում հունիսի 18-19-ը բացահայտվել է 121 հանցագործություն

«Գրանդ քենդիի» պաղպաղակների արտադրության կասեցումը վերացվել է