Մենք մշտապես զգացել ենք Ձեր ներկայությունը մեր երկրում. Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին:

Ողջունելով հյուրին Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «1994 թվականից սկսած, երբ Հայաստանում բացվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը, մենք մշտապես զգացել ենք Ձեր ներկայությունը մեր երկրում՝ երեխաների պաշտպանության, կրթության և առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք շատ բարձր ենք գնահատում այն մարդասիրական մեծ աշխատանքը, որն արվում է կազմակերպության կողմից և այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հանրապետության տարբեր պետական մարմիների հետ համատեղ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քրիսթինե Վայգանդը նշել է, որ շուրջ երեք տասնամյակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, որոնք շարունակական բնույթ են ունեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական մարմինների և կազմակերպության միջև համագործակցության հետագա խթանման հեռանկարները կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին բազմակողմանի սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման հրատապ անհրաժեշտության վերաբերյալ: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կատարված մարդասիրական աշխատանքների համար՝ նշելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը եղել է առաջին միջազգային կազմակերպություններից մեկը, որն արձագանքել է հումանիտար ճգնաժամին՝ աջակցելով երեխաների խնդիրներին լուծումներ գտնելուն առանցքային ոլորտներում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնություններին:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար