Հանրապետությունում հունիսի 18-19-ը բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
- 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
- 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
- 8 դեպք՝ խարդախության.
- 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
- 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության.
- 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու.
- 3-ական դեպք՝ խուլիգանության և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու.
- 2-ական դեպք՝ ինքնիրավչության, հողը փչացնելու և սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել են նաև կողոպուտի, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, մասնավոր ոլորտում լիազորությունները չարաշահելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, սուտ մատնության դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման՝ 1 դեպք, հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Անցած 1 օրում գրանցված 11 ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։