Կառավարությունը 77 մլն դրամ հատկացրեց կամավոր ատեստավորված ուսուցիչների հավելավճարների համար

Կառավարությունը վերաբաշխում կատարեց բյուջեում և ԿԳՄՍ նախարարությանը հատկացրեց՝
77 մլն դրամ` կամավոր ատեստավորված 478 ուսուցիչների հավելավճարների համար.
254 մլն դրամ` Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարանների վերանորոգման և գույքի ձեռքբերման համար:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում ատեստավորման գործընթացը կազմակերպելու համար՝ բարելավելով բոլոր այն խնդիրները, որոնք այս տարի նկատվել էին:
«Գործընթացին մյուս տարի կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներ՝ ըստ բոլոր առարկաների: Նախատեսում ենք, որ ավելի քան 5000 ուսուցիչ եկող տարվա արդյունքով կստանա հավելավճար: 2022 թվականի պետական բյուջեում մենք այդ նպատակի համար նախատեսել ենք 1.3 մլրդ դրամ»,- նշեց նախարարը:
Նախագծով առաջարկվել է նաև մի շարք այլ վերաբաշխումներ ընթացիկ ծրագրերի փաստացի կատարման համար: Բացի վերոգրյալից, առաջարկվել է մոտ 881 մլն դրամ ուղղել 2021 թ. Կառավարության պահուստային ֆոնդ:

Related posts

Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների. Արթուր Հովհաննիսյան

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում

Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՇՄՆ-ն զգուշացնում է