Կառավարության աջակցությամբ Գյումրիում ամբողջությամբ կթարմացվի ներքաղաքային տրանսպորտային ցանցը

Կառավարությունը շուրջ 462 մլն դրամ հատկացրեց չորս մարզում սուբվենցիոն ծրագրերի համար:

«Նախագծով ներկայացվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2021 թ. հավանություն ստացած, իրականացված կամ իրականացվող չորս մարզի չորս համայնքի չորս ծրագիր: Առաջարկում ենք պետական բյուջեից հատկացնել 462 միլիոն 256 հազար դրամ: Համայնքներն իրենց մասնաբաժինը կատարել են, հիմա պետական մասնաբաժնի իրականացման հերթն է»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սանոսյանը:

Խոսելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացվող ծրագրի մասին՝ Գնել Սանոսյանը նշեց, որ ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս՝ ներքաղաքային տրանսպորտային ցանցը թարմացնելու համար:

«Մրցույթի արդյունքում ընդհանուր գումարը 882 միլիոն դրամ է կազմել, որի 50 տոկոսը վճարում է Գյումրիի  համայնքապետարանը, մյուս 50 տոկոսը՝ կառավարությունը»,- ասաց Սանոսյանը:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան